Ռիհաննան չորս տարվա դադարից հետո նոր երգ է ձայնագրել

Երգչուհի Ռիհաննան չորս տարվա դադարից հետո առաջին անգամ նոր երգ է ձայնագրել: Դուետը, որը կոչվում է «Believe It», ձայնագրվել է կանադացի 26-ամյա «PartyNextDoor» անունով ներկայացող երգչի հետ: Երգը ներառված է վերջինիս նոր՝ «PARTYMOBILE» ալբոմում։

Սա Ռիհաննայի առաջին երաժշտական գործն է 2016 թվականին թոարկված իր «Anti» ալբոմից հետո: Այդ ժամանակվանից ի վեր, 32-ամյա երգչուհին անցել էր իր «Fenty» նորաձևության կայսրության զարգացմանը։ Այս ապրանքանիշի ներքո երգչուհին հաջողությամբ արտադրում է կոսմետիկա, հագուստ և ներքնազգեստ:

https://www.instagram.com/p/B-OSPnpnK4x/?utm_source=ig_web_button_share_sheet