Անջելինա Ջոլիի ավագ որդին վերադարձել է Սեուլից, որպեսզի մոր կողքին լինի

Հարավային Կորեա տեղափոխվելուց մի քանի ամիս անց, Անջելինա Ջոլիի ավագ որդին՝ Մադդոքսը վերադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Աշխարհի շատ ուսումնական հաստատությունների նման, Սեուլի Յոնսիի համալսարանը, որտեղ երիտասարդը սովորում էր անցած տարվա օգոստոսից, ստիպված եղավ վաղաժամ դադարեցնել դասախոսությունները և դասերից ազատել ուսանողներին:

Մադդոքսը որոշել է չմնալ այնտեղ և հետ է վերադարձել Լոս Անջելես, որպեսզի տնային մեկուսացման ընթացքում լինի մոր և հինգ եղբայրների ու քույրերի կողքին: Հիմա երիտասարդը բավականին ազատ ժամանակ ունի, որպեսզի այն օգտագործի գերմաներենի և ռուսերենի իմացության մակարդակը բարելավելու, ինչպես նաև համալսարանում ձեռք բերված գիտելիքները խորացնելու համար: