«Rammstein»-ի մենակատարը կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացվել է

Գերմանական Rammstein խմբի մենակատար և երգերի տեքստերի հեղինակ Թիլ Լինդեմանը նոր տեսակի կորոնավիրուսի ախտանիշով հոսպիտալացվել է Բեռլինում, գրում է գերմանական Bild պարբերականը։

Տվյալների համաձայն՝  57-ամյա երաժիշտը բեռլինյան հիվանդանոցներից մեկի ինտեսիվ թերապիայի բաժնում բուժման կուրս է անցնում։

Մարտի կեսերին Լինդեմանը Մոսկվայում երկու համերգ է ունեցել, ինչպես նաև հանդես է եկել Նովոսիբիրսկում, Կրասնոդարում և Եկատերինբուրգում։  Կորոնավիրուսի տարածման պատճառով Ռուսաստանում կայանալիք ևս երեք համերգ չեղարկվել է։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 532 281-ի, որից 24 090՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 124349 մարդ