Ցուկերբերգն ու Գեյթսը 25 մլն դոլար կնվիրաբերեն համավարակի դեմ պայքարին

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն ու նրա կինը՝ Պրիսցիլլա Չանը, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի բարեգործական հիմնադրամի հետ 25 մլն դոլար կուղղեն արդեն իսկ գոյություն ունեցող դեղամիջոցների՝ կորոնավիրուսի բուժման հարցում էֆեկտիվության ուսումնասիրմանը։
Այս մասին Ցուկերբերգն ու Չանը հայտնել են СBS-ի հետ հարցազրույցում։

Ցուկերբերգը բացատրել է, որ գաղափարի իմաստը մասամբ կայանում է նրանում, որ հաճախ դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել մի քանի հիվանդությունների դեմ։ Պետք է պարզել՝ կարո՞ղ են դրանք կանխել կորոնավիրուսով վարակումը կամ մեղմել ախտանշանները և այլն։