Little Big-ը ներկայացրել է իր երգերից մեկի «կարանտինային» տարբերակը (տեսանյութ)

Ռուսական Little Big խմբի անդամ Իլյա Պրուսիկինն Ինստագրամի իր էջում ներկայացրել է I’m ok երգի նոր՝ «կարանտինային» տարբերակը:

Ինչպես գրում է РИА Новости-ն, տեսանյութում արտիստը հանում է ջերմաչափն ու սկսում է ռիթմիկ թափահարել՝ երգելով ստեղծագործությունից մի հատված: Նրան ձայնակցում է երիտասարդ տղա՝ նվագելով ապակե տարաների վրա:

Հիշեցնենք, որ Little Big խումբը պետք է ներկայացներ Ռուսաստանը Ռոտերդամում նախատեսված «Եվրատեսիլ-2020»-ում, սակայն կազմակերպիչները կորոնավիրուսի տարածման պատչառով չեղարկել էին մրցույթը:

Ավելի ուշ որոշում էր կայացվել մասնակիցներին հնարավորություն տալ հաջորդ տարի մասնակցել մրցույթին՝ այլ երգով, եթե, իհարկե, մասնակից երկրները նոր ընտրություն չանցկացնեն և նախապատվությունը կրկին տան այս տարվա մասնակցին: