Ծագումով հայ ամերիկացի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին պատկանող SKIMS ապրանքանիշը գումար կտրամադրի նրանց, ովքեր վատ իրավիճակում են հայտնվել նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
«SKIMS- ը 1 միլիոն դոլար կնվիրաբերի COVID-19- ից տուժածներին»,- Ինստագրամում գրել է նա:
Քարդաշյանը նաև հայտնել է, որ ապրանքանիշի հավաքածուն կրկին վաճառքի կհանվի վաղը։
Նշենք, որ ավելի վաղ ռեալիթի շոուի ամերիկահայ աստղը Ինստագրամում և Թվիթերում հրապարակած գրառման մեջ երկրպագուներին տեղեկացրել էր, որ KKW Beauty կոսմետիկ պարագաներ արտադրող ընկերությունը կորոնավիրուսի համավարակի ֆոնին ժամանակավորապես կդադարեցնի գործունեությունը։