Ադիդասը սկսել է «Hometeam» նախագիծը, որը նախատեսված է տնային մարզումների համար

Քանի դեռ կորոնավիրուսի պատճառով մարդիկ փակված են տներում, Ադիդասը սկսել է «Hometeam» նախագիծը, որը նախատեսված է տնային մարզումների համար: Մասնագետները կազմել են տարատեսակ մարզումների ցանկ:
Հավելվածն անվճար կարելի է ներբեռնել AppStore-ում ու Google Play-ում:

Բոլոր վարժությունները, որոնք խորհուրդ են տալիս մարզիչները, նախատեսված են ֆիզիկական ցանկացած պատրաստվածության համար, կարող են կատարվել ինչպես միայնակ, այնպես էլ ընտանիքի անդամների հետ, նաև ցանկացած տեղ ու ժամի:
Հատուկ սարքավորումների կարիք չկա:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ պայքրաելու լավագույն միջոցը բարձր իմունիտետ ձեռք բերելն է։
Իմունիտետը բարձրացնելու լավագուն տարբերակը սպորտով զբաղվելն է։
Սպորտով կակոնավոր մարզումները պահպանում են առողջությունը:
Համաձայն ԱՄՆ-ի Ազգային բժշկական գրադարանի տվյալների, ֆիզիկական ակտիվությունը մեծացնում է լեյկոցիտների քանակը, որոնք պայքարում են տարատեսակ վարակների և մանրէների դեմ: