«Անհնար էր Հարիին այդքան ողորմելի դարձնել, ինչպես դա արեց Մեգանը»․ Թոմաս Մարքլ

Թոմաս Մարքլը երկար ժամանակ լռում էր, բայց կորոնավիրուսի տարածման հետ կապված որոշեց բարձրաձայնել: Մեգան Մարքլի հայրը հավաստիացնում է, որ իր դուստրը վարվել  է թագուհու հետ այնպես, ինչպես իր հետ: «Սա ուղղակի ծիծաղելի է: Անհնար էր Հարիին այդքան ողորմելի դարձնել, ինչպես դա արեց Մեգանը» – ասել է դքսուհու հայրը:

Միևնույն ժամանակ, Թոմասը շեշտեց, որ դուքսերը արդեն կորցրել են իրենց արժանապատվության մի մասը: Մեգանի հայրը վստահ է, որ ամուսինները պետք է վերադառնան Բրիտանիա և աջակցեն թագուհուն: Թոմաս Մարքլը սիմել է իր դստերնու նրա ամուսնուն՝ հիշեցնելով, որ կյանքը շատ կարճ է: «Նրանք այժմ պետք է շատ զգույշ լինեն» – ասել է Թոմասը The Sun-ին տված հարցազրույցում։