«Burberry» ապրանքանիշը միացել է այն ընկերություններին, որոնք օգնում են պայքարել կորոնավիրուսային համավարակի դեմ: Նոր նախաձեռնության ընթացքում ապրանքանիշը բժիշկների համար պատրաստելու է հատուկ հագուստ և պաշտպանիչ դիմակներ, ինչպես նաև հիվանդանոցներին նվիրաբերելու է բժշկական սարքավորումներ:
«Burberry»-ի խոսնակն ասել է, որ ընկերությունը նախատեսում է 100,000 դիմակ փոխանցել բրիտանական հիվանդանոցներին: «Burberry»-ն հովանավորում է նաև կորոնավիրուսային պատվաստանյութի մշակման գործընթացը, որն իրականացնում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները: