«Ներկիր ինքդ»․ Բիլի Այլիշի նոր բարեգործական նախաձեռնությունը

Բիլի Այիլիշի ապրանքանիշի արտադրանքների շարքում հայտնվել է գունազարդման գրքույկ կամ ինչպես մենք ենք դրան ասում՝ «Ներկիր ինքդ»: Դրանում ներառված են տարբեր նկարներ ու դուք կարող եք ձեր ընտրած գույներով ներկել երգչուհու հայտնի լուսանկարներն ու նրա ալբոմների շապիկները: Գունազարդման գրքույկի վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (UNICEF) Ցանկության դեպքում կարող եք ձեռք բերել ինչպես իրական, այնպես էլ առցանց տարբերակը՝ PDF ձևաչափով։ Երկու դեպքում էլ այն կարժենա 10 դոլար։