COVID-19-ից առաջացած բարդություններից մահացել է քանթրի կատարող Ջո Դիֆին

Ամերիկացի քանթրի կատարող Ջո Դիֆին մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից, գրում է Variety ամսագիրը։

Ջո Դիֆին մահացել է մարտի 29-ին: Նա 61 տարեկան էր: Երգչի հիվանդության մասին հայտնի էր դարձել  անցած շաբաթ:

Դիֆին շատ հայտնի էր հատկապես 90-ականներին: Երաժիշտը 13 ալբոմ է թողարկել,  որոնցից երկուսը ճանաչվել են պլատինե, երկուսը՝ ոսկե:
Same Old Train թրեքը, որը ձայնագրվել է մի քանի երաժիշտի հետ միասին, «Գրեմմի» է ստացել՝ որպես «Քանթրի ոճում լավագույն համատեղ կատարում»:

Նրա ամենահայտնի երգերից է Pickup Man հիթը։