Ի՞նչ համատեղ նախագիծ են իրականացնում Լեդի Գագան և Արիանա Գրանդեն

Արիանա Գրանդեն Ինստագրամի իր էջում կիսվել է Լեդի Գագայի հետ համատեղ լուսանկարով ու շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ: Բայց երգչուհիների երկրպագուները նկատել են, որ լուսանկարն արվել է ձայնագրման ստուդիայում, ինչը գուցե ակնարկ է նրանց առաջիկա համագործակցության մասին:

Այս մասին գրում է բրիտանական «Vogue» ամսագիրը: Պարբերականը ենթադրում է, որ Արիանա Գրանդեն կարող էր մասնակցել Լեդի Գագայի «Chromatica» նոր ալբոմի ձայնագրմանը: Որքանով է դա համապատասխանում իրականությանը, հնարավոր կլինի պարզել ալբոմի թողարկումից հետո, որը անորոշ ժամանակով հետաձգվել է կորոնավիրուսային համավարակի պատճառով: Ի սկզբանե Գագան մտադիր էր այն ներկայացնել երկրպագուների դատին ապրիլի 10-ին: