Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը երաժշտական տեսաուղերձ է հրապարակել Ֆեյսբուքի պաշտոնական էջում՝ շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին անձնուրաց աշխատանքի համար:
Նվագախմբի երաժիշտները կատարում են Հայաստանի Հանրապետության օրհներգը:
«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սատարում է ձեզ՝ մնալով տանը, փորձելով կանխարգելել կորոնավիրուսի տարածումը՝ այդպիսով նաև թեթևացնելով ձեր աշխատանքը:
Առողջություն բոլորին»,- ասվում է տեսանյութին կից հաղորդագրությունում:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը երաժշտական տեսաուղերձ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում՝ շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին անձնուրաց աշխատանքի համար:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` նվագախմբի երաժիշտները կատարում են Հայաստանի Հանրապետության օրհներգը:
«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սատարում է ձեզ՝ մնալով տանը, փորձելով կանխարգելել կորոնավիրուսի տարածումը՝ այդպիսով նաև թեթևացնելով ձեր աշխատանքը:
Առողջությո՛ւն բոլորին»,-ասվում է տեսանյութին կից հաղորդագրությունում: