Հայտնի երգչուհի Սվետլանա Լոբոդան հետևորդների հետ կիսվել է տեսանյութով, որում ցուցադրել է, թե ինչ է անում տանը ինքնամեկուսացման ժամանակ:
Նա մասնակցել է «Լվացվիր և երգիր» չելենջին՝ կոչ անելով օգտատերերին հետեւել նրա օրինակին։
«Տանը կարելի է ամեն ինչ։ Երգել, պարել, ստեղծագործել, երգեր գրել, տեսահոլովակներ ձայնագրել և բարձրացնել միմյանց տրամադրությունը։ Եղեք առողջ և հոգ տարեք ձեր սիրելիների մասին», – հրապարակմանը կից գրել է Լոբոդան։
Աշխարհում կորոնավիրուսի համաճարակի պատճառով 37-ամյա Սվետլանա Լոբոդան դադարեցրել է իր շրջագայությունները և մեկուսացել դուստրերի՝ ութամյա Եվայի և մեկ տարեկան Թիլդայի հետ:
Երգչուհին այժմ իր ամբողջ ժամանակը նվիրում է երեխաներին և սա համարում է կարանտինացված կյանքի ամենամեծ առավելությունը:
Ավելի վաղ երգչուհին կիսվել էր երկրպագուների հետ՝ որն է կարանտինի ամենամեծ առավելությունը․ «Սահմնափակված տեղաշարժի, համերգների, նկարահանումների, կատաղի վազքի բացակայության պայմաններում, մեծ առավելություններ կան: Վերջապես դուք պատկանում եք միայն ձեր երեխաներին և ընտանիքին: Դուք տանն եք, ինչը նշանակում է, որ դուք լիովին անվտանգ եք»։