«Ես սովոր եմ՝ 26 տարի տանն եմ, մի քիչ էլ կմնամ». Գարիկն ու Սոնան միմյանց հումորային երգեր են նվիրել (տեսանյութ)

Գարիկ Պապոյանն ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի մեկնաբանությունում գրել է, որ համերգ է ուզում:
Տեսանյութում Պապոյանը երգով դիմում է Սոնա Ռուբենյանին և նշում, որ կարոտել է նրա ձայնի դողը, կարոտել է նաև հանդիսատեսին ու մի քիչ էլ փողը:
Ի պատասխան Գարիկի այս տեսանյութի՝ Սոնա Ռուբենյանը ևս նրան երգ է նվիրել:
Սոնան էլ իր երգում է խոստովանում, որ կարոտել է, թե ինչպես է Գարիկի կիթառը սոլո «խզարում», բայց հիշեցնում է, որ հիմա պետք է տանը մնալ և ընդգծում, որ ինքը սովոր է՝ 26 տարի տանն է ու մի քիչ էլ կմնա: