Մայք Թայսոնը պատմել է՝ ինչպես է իր վագրը հարձակվել անծանոթուհու վրա (լուսանկարներ)

Ամերիկյան բռնցքամարտիկ Մայք Թայսոնը վերջին հարցազրույցներից մեկում պատմել է, որ իր «ընտանի» վագրը մի կնոջ ձեռք է կծել, գրում է The Sun պարբերականը:

53-ամյա մարզիկի խոսքով՝ ինչ-որ մեկը ցանկապատի վրայից ցատկել էր և սկսել էր խաղալ վայրի կենդանու հետ:
«Դա դժբախտ պատահար էր»,-նշել է Թայսոնը:

Նա տեղեկացրել է նաև, որ իրեն ուզում էին դատի տալ, բայց երբ պարզվել է, որ կինը ինքն է ցատկել ցանկապատի վրայով և մտել մասնավոր տարածք, հրաժարվել են դատարան դիմելու մտքից:

«Երբ տեսա, թե վագրն ինչ է արել նրա ձեռքը, նրան 250 000 դոլար տվեցի, որովհետև ձեռքից բան չէր մնացել»,-վերհիշել է մարզիկը՝ ընդգծելով, որ «այն ժամանակ ինքը շատ գումար ուներ»:
Թայսոնը հավելել է, որ վագրերին հնարավոր չէ հարյուր տոկոսով վարժեցնել