Արքայազն Չարլզը բուժվել է կորոնավիրուսից

Բրիտանական գահի թագաժառանգ՝ Ուելսի արքայազն Չարլզը, դուրս է եկել ինքնամեկուսացումից և այժմ առողջական լավ վիճակում է, հայտնում է BBC-ն ՝ վկայակոչելով թագավորական ընտանիքի պաշտոնական ներկայացուցչին:

Մարտի 25-ին հայտնի դարձավ, որ Չարլզի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել: Դրանից հետո 71 տարեկան Չարլզը որոշել էր մեկուսացնել իրեն հասարակությունից և մեկ շաբաթ անցկացրեց է իր տանը՝ Բալմորալի շոտլանդական կալվածքում:

«Քլարենս Հաուսը (արքայազն Չարլզի նստավայրը) այսօր հաստատել է, որ բժշկի հետ խորհրդակցելուց հետո Ուելսի արքայազնը դուրս է եկել ինքնամեկուսացումից»,- մեջբերում է BBC-ին արքայական ընտանիքի ներկայացուցիչի խոսքերը:

Արքայազնի կինը՝ Կորնուելի դքսուհին, նույնպես անցել է կորոնավիրուսի թեստ, այն տվել է բացասական արդյունք, սակայն նա մինչև շաբաթվա վերջ կմնա ինքնամեկուսացման մեջ։