Համաշխարհային կարանտինը ռեփեր Դրեյքին դարձրել է ավելի զգայուն և սենտիմենտալ: Նախ, նա ռոմանտիկ լուսանկար էր ուղարկել իր նախկին սիրեկանին՝ Ռիհանային, իսկ հաջորդ օրը, անսպասելիորեն հրապարակեց իր ընտանեկան լուսանկարները, ներառյալ իր որդու՝ Ադոնիս Գրեմի լուսանկորնները, որին նա երկու տարի թաքցնում էր:
Ռեփերը հրապարակել է ոչ միայն երեխայի լուսանկարը, այլև իր և երեխայի մոր՝ Սոֆի Բրյուսոյի լուսանկարը: «Ես սիրում և կարոտում եմ իմ հիանալի ընտանիքն ու ընկերներին, անհամբեր սպասում եմ այդ երջանիկ օրվան, երբ բոլորս կկարողանանք վերամիավորվել» – գրել է Դրեյքը։