Մահացել է «Սանտա Բարբարա» սերիալի դերասան Ջոն Կալահանը (լուսանկարներ)

66 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Ջոն Կալահանը: Այս մասին տեղեկացնում է Variety պարբերականը` հղում անելով դերասանի նախկին կնոջը` Եվա Լարյուին:

Պարբերականի տվյալներով՝ դերասանի մահվան պատճառն ուղեղի կաթվածն է եղել:

«Մենք դատարկված ենք իմ մեծ ընկեր, կողակից և Կայայի սիրող հայր: Ես հիմա խոսքեր չեմ գտնում քեզ համար: Հուսով եմ, որ երկնքում բեյսբոլ կա և քո թիմը միշտ հաղթում է: «Յանքի»-ները կորցրին իրենց մեծագույն երկրպագուին»,- Ինստագրամի իր էջում գրել է Եվա Լարյուն:

Կալահանը 1989-1992 թվականներին նկարահանվել է «Սանտա Բարբարա» հայտնի սերիալում: Բացի այդ, նա նկարահանվել է նաև «Մեր կյանքի օրերը», «Գլխավոր հիվանդանոց», «Նա գրել է սպանություն», «Դետեկտիվ Ռաշ», «Հուսահատ տնային տնտեսուհիները» և մի շարք այլ սերիալներում, խաղացել է նաև «Բոլորն իմ երեխաներն են» օպերայում: