Բժշկական դիմակ՝ վերարկուի գույնին․ Իրինա Շեյքն ինչպես միշտ նորաձև է

Երբ հայտարարվեցին ինքնամեկուսացման կանոններին համապատասխանելու անհապաղ միջոցառումները, Իրինա Շեյքը հետևել է դրանց և Նյու Յորքի բնակարանում մեկուսացման անցել իր երեք տարեկան դստեր՝ Լեայի հետ: Ի տարբերություն այլ աստղերի՝ մոդելը ոչ մի անգամ չի խախտել կարանտինի կանոնները և ժամանակավորապես ամբողջովին անհետացել է տեսադաշտից:

Սակայն նախօրեին նա, այնուամենայնիվ, բացառություն է արել՝ հայտնվելով Նյու Յորքի փողոցներում: Ուշադիր պապարացիները նկատել են նրան արվեստի դիլեր Վիտո Շնաբելի ընկերակցությամբ: Կարճ զբոսանքի համար մոդելն ընտրել էր մի պարզ հանգուստ։ Աստղը կրում էր  կապույտ «Max Mara» ապրանքանիշի մորթյա վերարկու, սպիտակ սվիտեր և կապույտ ջինսե տաբատ։  Այնուամենայնիվ, հիմնական ուշադրությունը գրավեց բժշկական դիմակը, որն այժմ պարզապես անհրաժեշտություն է: Բայց նույնիսկ արդեն սովորական այս «մանրուքը» չի փչացրել աստղի նորաձև կերպարը ու նա այն կարողացել է համադրել իր հագուստի գույների հետ։