Էն Հեթուեյը կնկարահանվի շատ անսպասելի սցենար ունեցող ֆիլմում

Հոլիվուդում արդեն տարածվել է լուրն այն մասին, որ դերասանուհի Էն Հեթուեյը կնկարահանվի «Ֆրանսիացի երեխաները սնունդը չեն թքում» ֆիլմում: Ֆիլմի մասին նորությունն այնքանով էր անսապելի, որ դրա սցենարի հիմքը կազմող գիրքը հիմնականում նվիրված է երեխաների դաստիարակությանը:

«Ֆրանսիացի երեխաները սնունդը չեն թքում» ստեղծագործությունը ամերիկացի լրագրող Պամելա Դրուքերմանի գիրքն է, որն իր ամուսնու հետ մեկնել է Փարիզ: Այնտեղ ապրելով Պամելան նկատել է, որ Ֆրանսիայում երեխաների դաստիարակության սկզբունքները արմատապես տարբերվում են իր հայրենիքում ընդունվածներից: Ամերիկուհու կարծիքով, ֆրանսիացի երեխաներն իրենց ավելի լավ են պահում, հանգիստ են, սննդի հարցում խնդիրներ չեն առաջացնում և ավելի ենթարկվող են: Ինչու՞ են նրանք այդպես զարգանում: Հենց այս հարցն է, որ Պամելան ուսումնասիրել է իր գրքում: