Հայտնի երգչուհի Ռիհանան զարդարել է բրիտանական Vogue ամսագրի մայիսյան համարի շապիկը՝ խոսելով երեխաներ ունենալու մտադրության, առաջիկա ալբոմի և հայտնիներից կաշկանդվելու մասին, գրում է Daily Mail-ը։
32-ամյա երգչուհին, խոսելով երեխաներ ունենալու ցանկության մասին, խոստովանել է, որ պատրաստ է միայնակ դաստիարակել նրանց, եթե չգտնի իր «միակին»։
«Ես երեխաներ կունենամ ՝ երեքը կամ չորսը»,- ասել է Ռիհանան։
Երգչուհին, որը սաուդցի միլիարդատեր Հասան Ջամիլի հետ երեք տարվա հարաբերություններից հետո բաժանվել է այս տարա հունվարին, պնդել է, որ անձնական հարաբերություններն իրեն չեն խանգարի լավ մայր լինել։
«Միակ բանը, որ նշանակություն ունի, երջանկությունն է․ դա է երեխայի և ծնողի առողջ հարաբերությունների նախապայմանը։ Միակ բանը, որ կարող է իսկապես դաստիարակել երեխային՝ սերն է»,- հայտնել է երգչուհին։
Խոսելով իր հաջորդ ստուդիական ալբոմի մասին՝ Ռիհանան հայտնել է, որ «ամբողջ եռանդով» աշխատում է նոր ալբոմի վրա, բայց իր առջև վերջնաժամկետներ չի դնում։
«Չգիտեմ՝ երբ պատրաստ կլինի, միայն կարող եմ ասել, որ ամբողջ եռանդով աշխատում եմ դրա վրա»,- ասել է Ռիհանան։
Vouge-ի հետ զրույցում բարբադոսցի գեղեցկուհին խոսել է նաև հայտնի մարդկանց կողքին կաշկանդված զգալու մասին։
«Հայտնիներով լի սենյակում տեսախցիկների առջև լինելն ինձ համար դեռևս սովորական չէ»,-հայտնել է նա՝ խոստովանելով, որ 2016 թվականին լարվածության պատճառով չեղարկել է «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ իր ելույթը, մինչդեռ նրա ներկայացուցիչը պնդում էր, որ երգչուհին բրոնխիտով պայմանավորված է չեղարկել ելույթը։