Վիկտորյա Բեքհեմի կրքոտ ֆոտոշարքն՝ արված մեքսիկական Vogue-ի համար (լուսանկարներ)

Բրիտանացի երգչուհի, դիզայներ Վիկտորյա Բեքհեմը հայտնվել է Vogue ամսագրի մեքսիկական տարբերակի շապիկին, որի լուսանկարները երկրպագուներին ներկայացրել է Ինստագրամում, գրում է Daily Mail-ը։

45-ամյա Բեքհեմը խոստովանել է, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին տատանվել է իր լուսանկարները հրապարակելու հարցում, սակայն որոշել է իր հետևորդներին մի փոքր կտրել իրականությունից։

Դեռևս սեպտեմբերին արված լուսանկարներից մեկում սևազգեստ գեղեցկուհին պառկած է հատակին։ Spice Girls հանրահայտ խմբի նախկին անդամը մյուս լուսանկարում կրում է խորը լանջաբացվածքով զգեստ, իսկ երրորդում Վիկտորյան մանուշակագույն զգեստով և մուգ դիմահարդարմամբ է։

«Վստահ չէի տեղադրել, թե՝ ոչ»,- լուսանկարներին կից գրել է դիզայները՝ խոստովանելով, որ ֆոտոշարքն իրականացնելիս հիանալի ժամանակ է անցկացրել։