Ո՞վ է վճարելու Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի անվտանգության համար

Արքայազն Չարլզը վճարելու է Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի անվտանգության համար։  Ապրիլի 1-ից սկսած՝ 35-ամյա արքայազն Հարրիի և 38-ամյա Մեգան Մարքլի անվտանգությունն ապահովելու համար արքայազն Չարլզը կվճարի միլիոնավոր դոլարներ։

Այժմ ամուսինները, որոնք երկու ամիս առաջ հայտարարեցին, որ հրաժարվում են թագավորական ընտանիքի իրենց կոչումներից և արտոնություններից և տեղափոխվում են բնակվելու Կալիֆորնիա, ինքնուրույն կվաստակեն իրենց ապրուստը։ Բայց նրանք դեռևս չեն կարող վճարել իրենց անվտանգության ահռելի ծախսերը (ինչը տարեկան կազմում է մոտ 10 միլիոն դոլար): Ըստ արևմտյան ԶԼՄ-ների, նրանց անվտանգությունն ապահովելու համար նախատեսված գումարը նախկինում վճարվում էր թագավորական գանձարանի և հարկատուների շնորհիվ։ Հաղորդվում է, որ Չարլզն արդեն հատկացրել է 2,5 միլիոն դոլար՝ Հարրիի, Մեգանի և նրանց որդու ՝ Արչիի անվտանգությունն ապահովելու համար: Չարլզի տարեկան եկամուտը կազմում է մոտ 26 միլիոն դոլար, բայց նա ասել է, որ չի պատրաստվում վճարել որդու բոլոր ծախսերի համար և ապագայում Հարրին ստիպված կլինի ապավինել իր ուժերին և ֆինանսներին: