Օլգա Բուզովայի սիրեցյալը որոշել է զբաղվել բարեգործությամբ

Հայտնի բլոգեր, Օլգա Բուզովայի սիրեցյալ Դավիթ Մանուկյանը որոշել է զբաղվել բարեգործությամբ։ Դավիթն իր յութուբյան էջում հրապարակել է նոր տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է նա Մոսկվայի բնակիչներին բաժանում անվճար հնդկաձավար և առաջին անհրաժեշտության որոշ իրեր։
Անցորդներից մեկը հուզիչ կերպով Դավիթին շնորհակալություն է հայտնել օգնության համար։

«Կարելի՞ է ձեզ անվճար գրկել»,- ժպտալով առաջարկել է դեռահաս աղջիկը։
Մանուկյանը հուզառատ պահը ներառել է իր բարեգործական ակցիայի հոլովակում։ Դավիթը, սակայն, խոստովանել է, որ այս քայլից հետո ամենևին էլ գովասանքի կամ շնորհակալական խոսքերի չի սպասում։

«Այս քայլով ես չէմ ցանկանում ցույց տալ, որ առանձնահատուկ եմ, ոչ։ Ես բլոգեր եմ, իմ ողջ կյանքը ձեր աչքի դիմաց է անցնում, չեմ սպասում գովասանքի։
Պարզապես, դիտեք այս տեսանյութը, ցանկանում էի ձեզ սեր նվիրել։ Այդ հնդկաձավարի հետ ես նաև իմ դրական էմոցիաներն ու էներգիան էի տալիս»,- տեսանյութի վերջում անկեղծանում է  Դավիթը։