Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ կարանտինին երեխաների հետ ժամանակ անցկացնելուց հետո հրաժարվել է 5-րդ երեխան ունենալու մտադրությունից

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ կարանտինի պայմաններում երեխաների հետ ժամանակ անցկացնելուց հետո, միանգամայն հրաժարվել է հինգերորդ երեխան ունենալու մտադրությունից, գրում է Daily Mail-ը։

39-ամյա հեռուստաաստղը, որը Հիդեն Հիլզի իր առանձնատանը մեկուսացել է ամուսնու՝ ռեփ կատարող Քանյե Ուեսթի և չորս երեխաների հետ, հայտնել է, որ երեխաներին մեծացնելու հետ կապված դժվարությունները ստիպել են հրաժարվել ևս մեկ երեխա ունենալու մտադրությունից։

«Եթե առաջ երբևէ մտածել էի ևս մեկին ունենալու մասին, ապա տանը չորս երեխաների հետ գտնվելուց հետո լիովին հրաժարվել եմ այդ մտքից։ Դժվար է, շատ դժվար»,- ասել է իրաատում շոուի աստղը։

Ավելի վաղ Քիմը հայտնել էր, որ կարանտինի պատճառով երեխաների՝ տնային պայմաններում ուսուցման շնորհիվ սկսել է ավելի շատ գնահատել ուսուցիչներին և նրանց կատարած աշխատանքը։