Ո՞վ է արքայազն Զարլզի սիրելի թոռնիկը

Կորոնավիրուսից բուժվելուց և ինքնամեկուսացման դադարեցումից երկու օր հետո, 71-ամյա արքայազն Չարլզը տեսաուղերձով դիեմել է բրիտանացիներին։ Երբ տեսահոլովակը հայտնվեց համացանցում, օգտատերերի ուշադրությունը սևեռվեց ոչ միայն Ուելսի արքայազնի խոսքերի վրա, այլ նաև նրա հետևում դրված լուսանկարների վրա:

Իր տնային գրասենյակում արքայազնը հավաքել էր իր ամենամտերիմ հարազատների՝ ծնողների, տատիկի դիմանկարները, ինչպես նաև իր ավագ թոռնիկի՝ վեցամյա արքայազն Ջորջի լուսանկարը, որը հետագայում դառնալու է Անգլիայի արքան: Ուելսի արքայազնի աջ ուսի ետևում դրված նկարում փոքրիկ արքայազնն էր։ Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի որդու մեկ այլ նկար էլ երևում էր արքայազն Չարլզի 2015-ին նկարահանած տեսաուղերձում:

Պապի և թոռան միջև հատուկ կապ է ստեղծվել։ Չարլզը առանձնացնում է Ջորջին իր մյուս թոռներից, իսկ արքայազն Ուիլյամն ու արքայազն Հարրին մեկ անգամ նշել են նրանց  նմանությունները: 2016 թվականին՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհու տարեդարձի վավերագրական ֆիլմի նկարահանումների ընթացքում Չարլզի երեխաները, նայելով նրա մանկության նկարներն ասել են, որ նա քայլում է արքայազն Ջորջի նման: «Երկուսն էլ նպատակասլաց քայլք ունեն» – է Ուիլիամը։