Սերենա Ուիլյամսը ցուցադրել է` ինչպես է ամուսնու հետ հայկական կոնյակ խմում (տեսանյութ)

Հայկական ծագմամբ ամերիկացի հայտնի ձեռնարկատեր Ալեքսիս Օհանյանի կինը՝ համաշխարհային ճանաչում ունեցող թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, Ինստագրամ սոցկայքի իր էջում հայտնել է, թե ինչպես է կարանտինի ընթացքում անցկացնում ժամանակը:

Մեծ Սաղավարտի մրցաշարի 23-ակի հաղթող թենիսիստուհին հայտնել է, որ ամուսինը համոզել է իրեն կորոնավիրուսի կանխարգելման համար «հայկական ազգային միջոցներից» օգտվել։

«Ես խմելու այնքան էլ մեծ սիրահար չեմ, սակայն ամուսինս այս 23-ամյա հայկական կոնյակով է եկել, այդ պատճառով էլ կխմենք մի բաժակ։ Այն մի շնչով չեն խմում, չէ՞։ Չեմ հիշում՝ երբ եմ վերջին անգամ խմել»,- նշել է Սերենան։