«Փոքրիկ կանայք» ֆիլմում կինովրիպակ են հայտնաբերել

Կինոյի սիրահարները Գրետա Գերվիգի «Փոքրիկ կանայք» կինոնկարում «հայտնաբերել են» ժամանակակից առարկաներ, որոնք 1860-ականներին չէին կարող գոյություն ունենալ, գրում է Independent-ը:

Այսպես, ֆիլմի 39-րդ րոպեին Տիմոթի Շալամի հարևանությամբ երկրպագուները տեսել են ջրի պլաստմասսայե շիշ, որը պատահաբար մնացել է նկարահանման հրապարկում:

Ֆիլմը պատմում է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ժամանակ չորս դեռահաս քույրերի կյանքի մասին, որոնք ապրում էին Մասաչուսեթս նահանգի Կոնկորդ քաղաքում: Գործողությունները ծավալվում են կրտսեր քրոջ շուրջ: Ֆիլմում պատմվում է նաև ավագ քույրերի պատմության, նրանց առաջին սիրո, հույսերի ու հիասթափությունների, նրանց կենսամակարդակի ձևավորման և ինքնուրույն կյանք սկսելու մասին։