«Հիմնականում ես խմում եմ»․ Ռայան Ռեյնոլդսը պատմել է իր տնային մեկուսացման մասին

Նախօրեին 43-ամյա Ռայան Ռեյնոլդսը դարձել է Սթիվեն Կոլբերտի ​​շոուի հյուրը (համաճարակի ընթացքում հաղորդավարը շոուն տեղափոխել է YouTube և հեռավար է աշխատում՝ աստղերին հրավիրելով զրուցելու ուղիղ եթերում): Այսպիսով, դերասանը խոսել է իր, կնոջ՝ 32-ամյա Բլեյք Լայվլիի և իրենց երեք երեխաների մեկուսացած կյանքի մասին։

«Մենք շատ ենք զբաղվում տնային ուսուցմամբ: Մենք բախտավոր ենք, որ փոքրիկ պարտեզ ունենք ու կարողանում ենք մի քիչ էլ այգեգործությամբ զբաղվել: Բայց հիմնականում ես խմում եմ» – ասել է նա։

Ի դեպ, կորոնավիրուսի համաճարակը կանխելու համար զույգը մեկ միլիոն դոլար նվիրատվություն է կատարել՝ ԱՄՆ-ում և Կանադայում և օգնել երկու կազմակերպությունների: «Ես իրավունք չունեմ ուրիշ մարդկանց ասել, թե ինչ անեն, բայց ինձ թվում է, որ հիմա բոլոր մարդիկ, ովքեր կարող են դա իրենց թույլ տալ, պետք է անեն» – ասել է դերասանը: