«Համբույրներ ու սեր»․ Քայլի Մինոուգի ռոմանտիկ շնորհավորանքը սիրելիի ծննդյան օրվա առթիվ

Երեկ 51-ամյա ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգի սիրելին՝ Փոլ Սոլոմոնսը դարձել է 46 տարեկան: Աստղը որոշել է հանրայնորեն շնորհավորել իր ընկերոջը՝ Ինստագրամում տեղադրելով անցյալ տարի արված ռոմանտիկ լուսանկար:

«Համբույրներ ու սեր այս մարդու ծննդյան օրվա համար: Այսօր, պարոն Սոլոմոնսը դարձավ 46 տարեկան: Բայց այս նկարն արվել է, երբ նա դեռ 45 տարեկան էր» – լուսանկարին կից գրել է աստղը:

Նրանք արդեն երկու տարի է, ինչ ծանոթ են։ Հարցազրույցում երգչուհին խոստովանել է, որ վերջապես գտել է իր իսկական սերը: «Ես շատ շնորհակալ եմ, որ նա հիմա իմ կյանքում է: Նա իսկապես հոգ է տանում իմ մասին» – անկեղծացել է Քայլի Մինոուգը: