Ո՞վ է Ջասթինի ու Հեյլիի սիրելի երգչուհին

Ջասթին Բիբերն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարով։ Նկարում Ջասթինը իր կնոջ՝ Հեյլի Բիբերի հետ է։ Թե՛ Ջասթինի, թե՛ Հեյլիի հագին երգչուհի Բիլի Այլիշի հավաքածուից հուդիներ են։ Ինչպես գիտեք, երիտասարդ երգչուհին իր ապրանքանիշը գործարկել է անցյալ տարի, բայց այն արդեն հասցրել է բավականին հայտնի դառնալ։

Հայտնի երգիչն այսպես է մակագրել նկարը. «Մեր սիրելի Բիլի Այիլիշ»: Հիշեցնենք, որ 18-ամյա երգչուհին մանկուց սիրել է Ջnասթին Բիբերին: Նա պատում է, որ 12 տարեկանում լաց է եղել այն պատճառով, որ իր կուռքը նույնիսկ չգիտեր իր գոյության մասին: