Վերջին մի քանի ժամերի ընթացքում ծագումով հայ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի Թվիթերը լի է Հայաստանի վերաբերյալ, հայկական դրոշով թվիթներով:
«Մեծ պատիվ էր ճաշել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ հետ»,- գրել է Քարդաշյանը:
«Հայոց Ցեղասպանության թանգարան այցելությունը բացում է մարդկանց աչքերը: Ես շատ բան իմացա հայ ժողովրդի պատմության մասին»,- գրել է նա։
Օգտատերերից մեկը նկատել է, որ Քիմը միշտ խենթ սեր է ցուցաբերում հայ երկրպագուների հանդեպ. «Ես շատ հարգում եմ դա: Նա չի մոռանում իր արմատները»:
Քարդաշյանը կիսվել է այդ գրառմամբ և նշել. «Ես նրանց այնքան շատ եմ սիրում»:
«Մեր՝ Հայաստան կատարած ուղևորությունն ամենալավն էր»,- գրել է Քիմ Քարդաշյանը։
Օգտատերերից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք քույրերն իրենց երեխաների հետ պատրաստվում են գնալ Հայաստան, ինչին ի պատասխան, Քարդաշյանն ասել է, թե դա իսկական երազանք է։
Նոեմի անունով օգտատերը նկատել է, որ հեռուստաաստղը շատ մտահոգված է Հայաստանի, հայ ժողովրդի և Հայոց ցեղասպանության հարցերով:
Օգտատերերից մեկը գրել է՝ կցանկանար, որ Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, լիներ Հայաստանում և տեսներ երեխաների մկրտությունը։ Քարդաշյանը, ի պատասխան, գրել է, որ շատ կցանկանար Երևանում Կարապի լճում ամուսնու ելույթը կրկնվեր: