«Uma2rman»-ի մենակատարը 6-րդ անգամ հայր է դարձել

«Uma2rman» ռուսական խմբի մենակատար 44-ամյա Վլադիմիր Կրիստովսկին և նրա կինը՝ Օլգա Պիլևսկայան, կրկին ծնողներ են դարձել: Այս տեղեկությունը հաստատել է ընտանիքին մոտ կանգած աղբյուրը քանի որ ծնողները դեռ չեն հրապարակել փոքրիկի լուսանկարը: Նորածինը Օլգայի երկրորդ իսկ Վլադիմիրի վեցերորդ երեխան է։

Փետրվար ամսվա սկզբին Օլգան ասել էր, որ փորձում է պատկերացնել, թե ինչպես կփոխվի ամուսնու հետ իրենց կյանքը երկրորդ երեխայի ծնունդից հետո: «Միայն հիմա եմ սկսել հասկանալ, որ շուտով մեզ՝ երեքիս կգումարվի ևս մեկը: Վովան ինձ հետ հավասար չէր քնում և խնամում էր Ֆեդկաին, ցույց էր տալիս ինձ, թե ինչպես է պետք կերակրել, լողացնել ու զբաղվել երեխայի հետ։ Անկեղծ ասած, նա պարզապես հրաշալի հայր է» – խոստովանել է Օլգան։

Վլադիմիր Կրիստովսկին ունի չորս դուստր իր առաջին կնոջից՝ Վալերիա Ռիմսկայայից, որի հետ նա ամուսնացած է եղել 18 տարի: 2013-ին նրանք բաժանվել են: Երգիչը սկսել է հանդիպել դերասանուհի Օլգա Պիլևսկայայի հետ, 2014-ի սեպտեմբերին զույգը պաշտոնապես օրինականացրել է իրենց հարաբերությունները իսկ 2016-ին ծնվել է նրանց առաջնեկը՝ Ֆյոդորը: