Պոլինա Գագարինայի ուրախ պարը դստեր ու մոր հետ

Երգչուհի Պոլինա Գագարինան նույնիսկ մեկուսացման մեջ ուրախացնում է իր երկրպագուներին: Այս անգամ նա հրապարակել է գեղեցիկ ընտանեկան տեսանյութ: Աստղը որոշել է, որ կարանտինը դեռ հուսահատվելու և մարզումները թողնելու պատճառ չէ։

Պոլինան ամեն օր ժամանակ է հատկացնում տնային պայմաններում սպորտով զբաղվելու համար: Երգչուհին որոշել է իր երկրպագուների համար առցանց դասընթաց կազմակերպել, որտեղ ցույց է տալիս, թե ինչպս ճիշտ մարզվել` պարային շարժումների շնորհիվ։ Պոլինայի տեսանյութի ընթացքում նրան է միացել դուստրը՝ Միան, ով այս ամիս կդառնա երեք տարեկան: Ուրախ պարը անտարբեր չի թողել նաև Պոլինայի մայրիկին, ով սուրճի բաժակը ձեռքին նույնպես միացել է պարին։ Գովելի է, երբ նման լարված իրավիճակում, ընտանիքը չի կորցնում լավատեսությունը։