Մարգո Ռոբբիի վերջին շրջանի գլխավոր աքսեսուարը

Մարգո Ռոբբին և Թոմ Աքերլին օրինակելի քաղաքացիներ են, որոնք պատասխանատու կերպով արձագանքեցին մեկուսացման կոչին։ Համենայն դեպս ո՛չ դերասանուհին, ո՛չ նրա ամուսինը վաղուց չէին հայտնվել պապարացիների տեսադաշտում։ Երկու օր առաջ զույգն արդեն ստիպված է եղել դուրս գալ ու գնալ սուպերմարկետ:

Դերասանուհին կրում էր «Adidas» սպորտային տաբատ, սպիտակ աստղերով սև սվիտեր և «Chanel» պայուսակ: Այնուամենայնիվ, այս շատ գարնան հիմնական աքսեսուարը, ինչպես բոլորի մոտ, այնպես էլ հայտնի զոույգի՝ ռետինե ձեռնոցներ էին։