Ե՞րբ կկայանա «Մուլան» ֆիլմի պրեմիերան

Այս տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի պրեմիերան այդպես էլ չկայացավ ապրիլի 3-ին։ «Մուլան» ֆիլմը դեռ նկարահանման ընթացքում մեծ հետաքրքրություն էր առաջացրել ու աղմուկ բարձրացրել՝ փոփոխված, ավելացած ու ֆիմից ընդհանրապես դուրս մնացած կերպարների պատճառով։

Մի քանի շաբաթ անորոշությունից հետո «Disney»-ը հաստատեց «Մուլան» ֆիլմի պրեմիերայի նոր ամսաթիվը: Ապրիլի 3-ի փոխարեն որոշվել էր նոր ամսաթիվ՝ 2020 թվականի հուլիսի 24-ը, որն այժմ կրկին փոխվել է ու ֆիլմն ամենայն հավանականությամն կցուցադրվի 2021 թվականի հուլիսի 30-ին։