Մահացել է «Լոլիտա» ֆիլմի դերասանուհի Շիրլի Դուգլասը

86 տարեկանում մահացել է կանադացի դերասանուհի Շիրլի Դուգլասը։ Հայտնի դերասանուհու մահվան լուրը Թվիթերի իր էջում հայտնել է նրա որդին՝ դերասան Կիֆեր Սազերլենդը։

«Այս առավոտյան մայրս՝ Շիրլի Դուգլասը, կյանքից հեռացել է թոքաբորբի (COVID19-ի հետ չկապված) բարդությունների հետևանքով։ Մայրս բացառիկ կին էր, որը հիանալի կյանք է ապրել։ Ցավոք, նա երկար ժամանակ պայքարում էր իր հիվանդության դեմ, և մենք՝ նրա ընտանիքը, գիտեինք, որ այդ օրն, ի վերջո, գալու է»,- գրել է Սազերլենդը:

Դերասանուհին հայտնի է ռեժիսոր Սթենլի Կուբրիկի «Լոլիտա» ֆիլմում կերտած տիկին Սթարչի դերով (Լոլիտայի դաշնամուրի ուսուցչուհին)։