Մայա Պողոսյանն ու Ավետիս Խախամյանը բաժանվել են

Մայա Պողոսյանն ու Ավետիս Խախամյանը բաժանվել են։ Մայան Ֆեյսբուքում փոխել է ամուսնական կարգավիճակը՝ նշելով, որ ազատ հարաբերությունների մեջ է։

Tert.am Life-ի հետ զրույցում Մայան ասել է, որ իրենց ամուսնալուծության հարցով պարզաբանում ստանալու համար պետք է դիմել նախկին ամուսնուն՝ Ավետիսին։

Իր հերթին Ավետիսը նշել է, որ ինքն ու Մայան բաժանվել են, սակայն անձնական կյանքին վերաբերող հարցերի մասին միշտ Մայան է խոսել, հիմա էլ նախընտրելի է, որ նա խոսի։ Ի պատասխան այս դիտարկմանը՝ Մայան էլ ասել է, որ այս թեմայի մասին խոսել չի ցանկանում։

Նշենք, որ զույգը 1 որդի ունի՝ Ալեքսանդրը։ Երեխան 7 տարեեկան է։