ԱՄՆ Տեխաս նահանգում կայացած աճուրդում վաճառվել է փոփ լեգենդ Մայքլ Ջեքսոնի՝ Swarovski բյուրեղներով սպիտակ ձեռնոցը: Այն գնել են 104 հազար դոլարով, գրում է The Sun-ը:
Գնորդի անունը չի նշվում: Նոր սեփականատերը նամակ է ստացել այն մասին, որ ձեռնոցը 1998-ին նվիրաբերվել է Unicef-ին:
Աքսեսուարը դարձել էր արտիստի այցեքարտերից մեկը. նա ներկայացումների և տեսահոլովակների նկարահանումների ընթացքում կրում էր այն։