Ջոան Ռոուլինգը վարակվել է կորոնավիրուսով

Հարրի Փոթթերի մասին գրքերի շարքի հեղինակ Ջոան Ռոուլինգը Twitter-ում հայտնել է, որ վերջրին երկու շաբաթների ընթացքում ունեցել է կորոնավիրուսի բոլոր ախտանշանները։ 54-ամյա գրողը COVID-19-ի թեստ չի հանձնել և բուժվել է ինքնուրույն։
Ջոան խոսքով՝ ինքն արդեն վերականգնվել է և իրեն լավ է զգում։
«Ես լիովին առողջ եմ»,- ասել է նա՝ հավելելով, որ իրեն օգնել է շնչառական հատուկ տեխնիկան։

Ռոուլինգը տեսանյութը է հրապարակել, որում բրիտանական հիվանդանոցի բժիշկը շնչառական վարժություն է ցուցադրում, որն անհրաժեշտ է նրանց, ովքեր վարակված են կորոնավիրուսով։
Ռոուլինգը գրել է, որ արել է այն վարժությունները, որոնք բժիշկն է խորհուրդ տվել։