«Դու թմրամոլ ես». Գուֆը ցույց է տվել՝ ինչպես է նրա հետ շփվում 9-ամյա որդին

Ռեփեր Ալեքսեյ Դոլմատովը (Գուֆը) կրկին խնդիրներ ունի։ Վերջերս նա հայտնվել էր հերթական աղմկոտ սկանդալում, ինչից հետո վերականգման համար հիվանդանոց էր ընկել։ Հիմա էլ ռեփերը մեղադրել է նախկին կնոջը՝ Այզային, որդուն իր դեմ տրամադրելու մեջ։ Գուֆը հրապարակել է երեխայի հետ խոսակցությունից մի հատված։ Դրանում երևում է՝ ինչպես է 9-ամյա տղան հորն անվանում թմրամոլ։

«Շփումը Սեմի հետ… Շնորհակալություն Այզա»,- կադրը մակագրել է Գուֆը։
Նրա նախկին կինը չի լռել։
«Քո արարքներով դու ավելի ես վնասում քո տղային, խնայիր նրա նյարդերը։ Նա մեծացել է ու տեսնում է ամեն ինչ։ Ես ամբողջ կյանքում քեզ պաշտպանում եմ և՛ Սեմի, և՛ մյուսների առաջ։ Հաջողություն քեզ։ Հույս ունեմ՝ վստահ ես նրանում, ինչ անում ես»,- գրել է Այզան։