Իրինա Թովմասյանի անկեղծ զրույցը՝ իր ու Լուսինեի մանկական վեճերի, ընտանիքի ու սկզբունքների մասին

Showbiz.amը մարտի 8-ից ապրիլի 7-ը հատուկ իր ընթերցողների համար ներկայացրեց հարցազրույցների մի շարք, որի հերոսուհիները հայտնի հայ կանայք էին։ Մեր նպատակն էր ամեն անգամ ձեր ուշադրությանը ներկայացնել սիրված ու ճանաչված կանանց՝ ցույց տալով նրանց այլ՝ ընթերցողին ոչ այնքան հայտնի տեսանկյուններից։ Ներկայացնում ենք այս շարքի վերջին երզրափակիչ հարցազրույցը, որի հերոսուհին գեղեցկուհի, հաղորդավարուհի Իրինա Թովմասյանն է։

Ինչպես գրեթե բոլորը՝ Իրինա Թովմասյանը նույնպես այս օրերին ընտանիքի հետ գտնվում է տնային մեկուսացման մեջ։ Իր խոսքով՝ նա այքան էլ ընկճված չէ, բայց ստեղծված իրավիճակը վախեցրել է բոլորին ու այս ամենը հաղթահարելու լավագույն միջոցը հենց տանը ու ընտանիքի կողքին լինելն է։ Իրինան պատմում է, որ երեխաները նույնիսկ մեկ րոպե իրեն թույլ չեն տալիս ընկճվել, քանի որ ժամանակ չեն թողնում լարված իրավիճակի մասին մտածելու։ «Բայց երբ նրանք քնում են ու ես մտնում եմ սոցիալական կայքեր, կարդում ու տեսնում եմ տխուր լուրերը, վախի զգացողությունը նորից վերադառնում է», – ասում է Իրինան։ Բոլորիս հուշերում իր քնքուշ ձայնով տպավորված, հեքիաթներ պատմող հաղորդավարուհին ունի երեք դուստր, որոնց հետ այս օրերին կարողանում է գտնել տարատեսակ, հետաքրքիր ու ուսուցողական զբաղմունքներ՝ գրքեր կարդալ, խաղեր կազմակերպել և մուլտֆիլմեր դիտել։ Իրինան ու աղջիկները փորձում են հեռավար դասերից հետո հնարավորինս հետաքրքիր անցկացնել օրվա մնացած մասը։

Ինչպիսի՞ն պետք է լինի իդեալական կինը:

Իդելական լինելու համար պետք է լինել թե՛ իդեալական մայր, թե՛ իդեալական կին։

Ի՞նչ հետաքրքիր հուշեր ունեք Ձեր մանկությունից:

Միշտ աչքիս առաջ են մեր մանկության օրերը։ Ոչ մի վատ հիշողություն չունեմ, մտքումս միայն ջերմ, վառ ու տպավորված պահեր են։

Դուք և Լուսինե Թովմասյանը միմյանց նվիրված ու շատ ջերմ քույրեր եք: Արդյո՞ք միշտ է այդպես եղել, թե՞ ձեր միջև էլ են եղել մանկահասակ քույրիկներին հատուկ վեճեր, օրինակ` հագուստի, խաղալիքների կամ այլ իրերի համար: Եվ եթե՝ այո, ապա ինչպե՞ս էին դրանք ավարտվում:

Բնականաբար։ Ինչպե՞ս կարող են լինել քույրեր, որոնք երբեք չեն վիճել։ Մենք էլ էինք վիճում, բայց քանի որ մեր միջև չորս ու կես տարվա տարբերություն կա, ես որպես մեծ՝ ավելի զիջող էի գտնվում։ Կապ չունի, թե ով էր մեղավորը, մինչև վերջ չէինք պայքարում, ի վերջո մեզանից մեկը զիջում էր ու վեճն ավարտվում էր։ Վեճերը հիմնականում ի օգուտ Լուսինեի էին ավարտում, բայց երբ նա մոտենում էր ինձ ու խոսում, ես նրան գրկում, համբուրում ու ներում էի։

Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը կամ սկզբունքը, որին միշտ հետևում եք:

Կյանքիս կարգախոսն է լինել բարի ու հոգատար։ Բայց վերջին օրերին մի բան էլ է ավելացել այս երկու կարևորագույն հատկանիշներին, ու հիմա ես այն այսպես կձևակերպեի «Գնահատի՛ր կյանքի ամեն մի վայրկյանը»։

Ինչը՞ կարող է Ձեզ զայրացնել կամ հունից հանել։

Շատ հազվադեպ եմ զայրանում, բայց կարծում եմ քույրիկների միջև եղած վեճը, ինչ վերաբերում է հունից դուրս գալուն՝ չկա այդպիսի բան, որն ինձ կարող է հունից հանել։

Կարո՞ղ եք նշել ձեր բնավորության դրական ու բացասական 3-ական հատկանիշներ։

Դրական հատկանիշներս եմ համարում հոգատարությունը, բարությունը և նվիրվածությունը, իսկ բացասականը՝ «ոչ» ասել դժվարանալը, չափից շատ մարդկանց վստահելը, չնայած, կարծում եմ, որ սա այնքան էլ բացասական չէ, քանի որ այն իմ սկզբունքներից մեկն է, ու ես այսպես եմ ապրում։ Իհարկե, եղել են դեպքեր, որ վստահելով սխալվել եմ, իսկ երրորդ բացասական հատկանիշը համարում եմ հանգստանալ չկարողանալը։

Եթե ամուսնու հետ տարաձայնություններ են լինում, ո՞վ է առաջին քայլն անում իրավիճակը հարթելու համար: Ունե՞ք հաշտվելու ընտանեկան յուրահատուկ ձև:

Քանի որ լուրջ տարաձայնություններ չենք ունենում, թե՛ ես, թե՛ ամուսինս, իրավիճակը հումորի վերածելով, արագ հարթում ենք կոնֆլիկտը։ Ամեն մեկս այդ պահին մեր մոտեցումն ենք ցուցաբերում ինքը կարող է գալ և հետս խոսել, ես կգնամ, կգրկախառնվեմ ու միանգամից կհաշտվենք։ Մեր տարաձայնությունները ամենաշատը հինգ րոպե են տևում։

Դժվար է արդյո՞ք լինել բազմազավակ մայր, այն էլ տարբեր տարիքի աղջիկների մայրիկ: Հե՞շտ է ընդհանուր լեզու գտնել բոլորի հետ, թե՞ ամեն երեխայի համար անհատական մոտեցում է պահանջվում:

Իհարկե բազմազավակ մայր լինելն այնքան էլ հեշտ չէ, բայց դրա դժվարությունների մասին երբեք չեմ մտածում, ես միայն մտածում եմ երջանիկ պահերի, նրանց խնամելու, հոգ տանելու, ինչու չէ՞, խորհուրդ տալու մասին, որովհետև Մեգին արդեն մեծ է և իրեն հիմա ավելի շատ խորհուրդներ են հարկավոր, ինչպես նաև կողքին լինել և հասկանալ։ Իսկ դուստրերիս հանդեպ մոտեցումները շատ տարբեր են, որովհետև երեքն էլ շատ տարբեր բնավորություններով մարդիկ են։

Որո՞նք են ամենակարևոր հատկանիշները, որոնք Դուք ուզում եք տեսնել Ձեր երեխաների մեջ և որպես մայր ու ավագ ընկեր անդադար աշխատում եք այդ ուղղությամբ:

Այդ հատկանիշները աշխատասիրությունը, ձգտումը, բարությունը, անկեղծությունը և ոչ հիվանդագին, այլ ավելի իրատեսական նպատակասլացությունն են։ Մեգիի մեջ արդեն տեսնում եմ այդ գծերը, հուսամ, որ կպահի ու ավելի կշատացնի։ Փոքրուց եմ նկատել դրանք իր բնավորության մեջ, իսկ հիմա նա արդեն 17 տարեկան է և որպես մեծ մարդ՝ կարող է պահպանել ու զարգացնել իր մեջ եղած հատկանիշները։ Որպեսզի նրանք երեքն էլ կյանքում հաջողեն, պետք է անդադար աշխատեն իրենց վրա, ունենան նպատակներ ու գնան դրանց հետևից։

Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

Իհարկե, իմ ընտանիքը։

Ինչի՞ մասին եք երազում:

Առհասարակ ուզում եմ, որ երեխաներս երբեք չհիվանդանան։ Բայց ավելացնեմ, որ հիմա ընդամենը մի երազանք ունեմ, որ շուտ ավարտվի այս մղձավանջը, հնարարավորինս քիչ մարդիկ վարակվեն ու քիչ վնասներ լինեն։

Ինչպե՞ս եք տեսնում Ձեզ 10 տարի անց

Այդ ժամանակ երեխաներս շատ մեծ չեն լինիմեկը 15 կլինի, մյուսը՝ 17, միայն Մեգին արդեն մեծ կլինի։ Նրան տեսնում եմ որպես ուսում ստացած ու իր նպատակներին հասած մարդ, որովհետև նա երազում է արտերկրում շարունակել ուսումը։ Ես ներքուստ փոխված չեմ լինի, իսկ արտաքինն այդքան էլ էական չէ, որովհետև ես տարիքի հետ կապված փոփոխություններին այդքան էլ ցավագին չեմ վերաբերվում։ Ներքուստ հաստատ նույնը կլինեմ ու կպահպանեմ կյանքի հանդեպ այժմյան վերաբերմունքս։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան