Լեոնարդո ԴիԿապրիոյի հարսնացուն ու իրենց շնիկները

Լեոնարդո ԴիԿապրիոյի հարսնացուն՝ Կամիլա Մորոնեն ոչ միայն տաղանդավոր դերասանուհի է, այլև կենդանիների պաշտպան, ինչպես Լեոն: Ոչ վաղ անցյալում, աղջիկը երկրպագուներին հայտնել էր, որ շուն ունի, բայց գաղտնի է պահում ընտանի կենդանու անունը: Ինչպես պարզվել է, շները երկուսն են։ Կամիլան շների համար նախատեսված ապաստանից վերցրել է երկու ձագուկների՝ եղբոր և քրոջ, որոնց նա չի կարողացել միմյանցից բաժանել: Որձ շնիկի անունը Ջեք է, իսկ էգինը՝ Ջիլ։ Հիմա ձագուկները ապրում են հոլիվուդյան դերասանների տանը, ովքեր իսկապես հոգ են տանում նրանց մասին: