Հայտնի է Նադեժդա Բաբկինայի կորոնավիրուսի թեստի պատասխանը

Երգչուհի Նադեժդա Բաբկինայի մոտ կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստը բացասական է եղել․ երգչուհին այժմ թոքաբորբի ախտորոշմամբ ստացիոնար բուժում է ստանում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է «Ռուսական երգ» թատրոնի մամուլի խոսնակ, երգչուհու ներկայացուցիչ Ալեքսանդր Վելորը։

«Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Նադեժդա Բաբկինայի մասին համացանացում հակասական ահռելի տեղեկություններ են հայտնվել։ Ցանկանում ենք պարզաբանել իրավիճակը․ Նադեժդա Գեորգիևնան թոքաբորբի ախտորոշմամբ ստացիոնար բուժում է ստանում․․․կորոնավիրուս նրա մոտ չի հայտնաբերվել։ Եկեք բոլորս նրան առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթենք»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երգչուհի Նադեժդա Բաբկինան հոսպիտալացվել է և կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ հանձնել։ Հաղորդվում էր, որ Բաբկինային բժիշկներն արհեստական շնչառական սարքի են միացրել։