Իգոր Նիկոլաևը դուրս է գրվել հիվանդանոցից

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ և երգահան Իգոր Նիկոլաևը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին Նիկոլաևը գրել է Ինստագրամի իր էջում: Փոխանցում է TACC գործակալությունը:

«Ես արդեն տանն եմ: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր անհանգստանում էին ինձ համար: Առողջ եղեք»,- գրել է Նիկոլաևը:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Նիկոլաևը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ գտնվում էին կորոնավիրուսի կասկածով հիվանդները: Ավելի ուշ երգիչը հաղորդել էր, որ COVID-19-ի ախտորոշման նրա թեստի պատասխանը բացասական է