Մելաձեի դուստրերը իսկական գեղեցկուհիներ են դարձել (լուսանկարներ)

Վալերի Մելաձեն իր առաջին ամուսնությունից ունի երեք դուստր՝ 29-ամյա Ինգան, 20-ամյա Սոֆյան և 17-ամյա Արինան։ Աղջիկները հազվադեպ են նոր լուսանկարներ հրապարակում և երկար դադարից հետո կիսվել են ընդհանուր լուսանկարով: Քույրերը սպիտակ զգեստներով ու գեղեցիկ վզնոցներով միասին գեղեցիկ լուսանկար են հրապարակել։

Ինգան, Արինան և Սոֆյան Մելաձեի և իր առաջին կնոջ՝ Իրինա Մալուխինայի երեխաներն են: Իր դուստրերի մոր հետ երգիչն ամուսնացած է եղել ավելի քան 20 տարի: Վալերին թողել է կնոջը «VIA Gra» խմբի նախկին մենակատար Ալբինա Ջանաբաևայի համար: Երգչուհին ու Վալերին ունեն երկու որդի՝ Կոնստանտինը և Լուկան: