Լեդի Գագան աստղային բարեգործական համերգ կկազմակերպի՝ փորձելով 35 մլն դոլար հավաքել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Հանրահայտ երգչուհի Լեդի Գագայի և Global Citizen իրավապաշտպան կազմակերպության ջանքերով կհեռարձակվի Փոլ ՄաքՔարթնիի, Սթիվի Ուանդերի, Բիլի Այլիշի և այլ աստղերի մասնակցությամբ հատուկ հեռուստատեսային շոու, որի ընթացքում փորձ կարվի 35 մլն դոլար են հավաքել կորոնավիրուսի դեմ պայքարի համար, գրում է Daily Mail-ը։

NBC, ABC և CBS հեռուստաալիքները կհեռարձակեն այս պատմական միջոցառումը, որը կվարեն գիշերային թոք շոուի հաղորդավարներ Ջիմի Ֆելոնը, Ջիմի Քիմելը և Սթիվեն Քոլբերտը։

One World: Together at Home խորագիրը կրող միջոցառումը կհեռարձակվի ապրիլի 18-ին՝ Global Citizen-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ:

Հատուկ հեռուստատեսային թողարկումը նվիրված կլինի հանրային առողջապահական ոլորտի աշխատողներին և ԱՀԿ-ի՝ COVID-19-ի դեմ համաշխարհային պայքարին:

Ծրագրին կմասնակցեն նաև Անդրեա Բոչելին,  Green Day խմբի մենակատար Բիլի Ջո Արմսթրոնգը, Դևիդ Բեքհեմը, Էլթոն Ջոնը և այլք։