«Գրեմմիի» դափնեկիր Ջոն Փրայնը մահացել է կորոնավիրուսից

Ամերիկացի երգիչ Ջոն Փրայնը 73 տարեկան հասակում մահացել է կորոնավիրուսից: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Փրայնը COVID-19-ի ախտանշաններով հոսպիտալացվել էր մարտի 26-ին, ամերիկյան Նեշվիլ քաղաքում: Երգչի մահը վրա է հասել վիրուսի հետևանքով առաջացած բարդություններից:

Rolling Stone-ը հայտնել է, որ թեստի դրական պատասխանը Ջոնի ու նրա կնոջ մոտ հաստատվել էր մարտի 17-ին: Դա տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ նա վերադարձել է եվրոպական շրջագայությունից։