Ամուսնալուծությունից 13 տարի անց. հրապարակվել են դերասաններ Դեմի Մուրի ու Բրյուս Ուիլիսի ընտանեկան լուսանկարները

Չնայած կարանտինին և ամուսնալուծությանը, հոլիվուդյան դերասաններ Բրյուս Ուիլիսը և Դեմի Մուրը վայելում են միմյանց ներկայությունը: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Նրանց փոքր դուստրը՝ Տալլուլան, ինսթագրամյան իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել:

Լուսանկարներում Տալլուլան իր հարազատների, ռեժիսոր ընկերոջ՝ Դիլոն Բասսի և շան հետ է։ Նրանք բոլորը զոլավոր, կանաչ գիշերազգեստներով են: Ավելի ուշ Բասսը նույնպես լուսանկար է հրապարակել ինսթագրամյան էջում։

Daily Mail-ի հաղորդմամբ՝ Ուիլիսի ներկայիս կինը՝ Էմմա Հեմմինգը լուսանկարահանմանը չի մասնակցել, սակայն մեկնաբանություն է թողել. «Ոչ բոլորն են նման պատվի արժանանում»։

Ուիլիսն ու Մուրը միասին են եղել 1987-ից 2000-ին։ Նրանք 3 դուստր ունեն՝ Ռումերը (31 տ.), Սքաութ ԼաՐուն(28 տ.) և Տալլուլան(26տ.):